Նոյեմբերի 17-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը
«Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,–ասված է հաղորդագրությունում։
Ամսի 20-ին և 21-ին տեղումները կդադարեն։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14–ի, իսկ գիշերը` -1-ից +1–ի սահմաններում։