
Ավտոբուս է վթարի ենթարկվել. ի՞նչ է հայտնի տեղի ունեցածի մասին
Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ վարորդը չի քաշել ձեռքի արգելակը։
Նրա խոսքով՝ ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի և հայտնվել է մայթին։
Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկության՝ վարորդն ավտոբուսում չի եղել: