07 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավտոբուս է վթարի ենթարկվել. ի՞նչ է հայտնի տեղի ունեցածի մասին

Ավտոբուս է վթարի ենթարկվել. ի՞նչ է հայտնի տեղի ունեցածի մասին

Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

«Երևան ավտոբուս» ՓԲԸի  մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ վարորդը չի քաշել ձեռքի արգելակը։

Նրա խոսքով՝ ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի և հայտնվել  է մայթին։

Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկության՝ վարորդն ավտոբուսում չի եղել:



Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026