08 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը փակում է Երուսաղեմում գրեթե 200 տարի գործող Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը

Իսրայելը փակում է Երուսաղեմում գրեթե 200 տարի գործող Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը

Մեծ Բրիտանիան Իսրայելից դուրս կբերի 20 դիվանագետի, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում գլխավոր հյուպատոսին։ Սա տեղի է ունենում երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում՝ Լոնդոնի կողմից Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո․ այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Նրա խոսքով՝ Արևելյան Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը կդադարեցնի գործունեությունը։ Մեծ Բրիտանիան կպահպանի իր ներկայությունն իրեն պատկանող շենքում, որտեղ կշարունակի աշխատել 7 դիվանագետ։ Սակայն հաստատությունն այլևս չի կատարի հյուպատոսական գործառույթներ։

«Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն» գրությամբ ցուցանակներն արդեն հեռացվել են շենքից։

«Մենք սահմանել ենք հստակ սկզբունք. Իսրայելը չի հանդուրժի իր դեմ որևէ գործողություն՝ առանց համապատասխան փոխադարձ միջոցների», - հայտարարել է Սաարը։

Միևնույն ժամանակ՝ նախատեսվում է, որ բոլոր իսրայելցի դիվանագետները կմնան իրենց պաշտոններում Լոնդոնում։

Նախկինում, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Մեծ Բրիտանիան քննարկում էր 27 իսրայելցի դիվանագետի վտարման հարցը՝ որպես պատասխան միջոց։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդն, իր հերթին, հայտարարել է, որ Լոնդոնը չի ճանաչում Իսրայելի կառավարության իրավունքը՝ փակելու Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը, որը գործում է գրեթե 200 տարի։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ