08 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ուժեղ Հայաստանը» ևս ունի խաղաղության ծրագիր, այն կներկայացնի 2 շաբաթից․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» ևս ունի խաղաղության ծրագիր, այն կներկայացնի 2 շաբաթից․ Տիգրան Աբրահամյան

Ալիևը շարունակում է  զիջումներ պահանջել Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է զիջումների գնալ, ինչը փաստացի վկայում է, որ Հայաստանի ղեկավարը շարունակում է թուլացնել երկիրը ներսից, Ալիևը՝ դրսից․ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մենք հետամուտ ենք լինելու, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի, ու շուտով հանդես ենք գալու «Խաղաղությունն՝ առանց զիջումների ու զիջումները դադարեցնելու» ծրագրով, ինչի մասին ավելի մանրամասն կհայտնենք 2 շաբաթ հետո՝ հաջորդ քառօրյային»,- ասաց բանախոսը։

Խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորներից որոշների օգնականների մուտքը խորհրդարան սահմանափակելու կարգադրությանը։ Նշեք, որ Ռուբեն Ռուբինյանը նման կարգադրություն ստորագրելը պատճառաբանել էր հանգամանքով, որ պատգամավորների օգնականները փորձել են մտնել Ազգային ժողովի նիստերի դահլիճ և միջամտել պատգամավորների վիճաբանությանը։

«Նման բան չի եղել, և դա երևում է տեսագրություններից։ Այդ մարդիկ պարզապես կանգնած սպասում էին, թե երբ են պատգամավորները դուրս գալու»,- նշեց Աբրահամյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ