01 Հնս
2026
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհ՝ Մեծ Մանթաշ գյուղում․ տանը հայտնաբերվել է դի

Հրդեհ՝ Մեծ Մանթաշ գյուղում․ տանը հայտնաբերվել է դի

Մայիսի 31-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն, ներսում քաղաքացի կա․ հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում՝ մոտ 20 քմ։ Ներսում հայտնաբերվել է բնակչի դին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է սենյակի գույքը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026