
Բյուջեի պակասուրդը՝ 468 միլիարդ դրամ․ Հայաստանը նոր պարտք է ներգրավում
Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 468.2 միլիարդ դրամի պակասուրդ։ Այն ֆինանսավորելու համար կառավարությունը նախատեսում է ներգրավել նոր փոխառություններ, իսկ պետական պարտքը մինչև տարեվերջ կարող է հասնել 6.45 տրիլիոն դրամի։
Ի՞նչ է թաքնված բյուջեի պակասուրդի և պարտքի աճի հետևում։ Արդյո՞ք տնտեսական աճի կանխատեսումները բավարար հիմք են պետության կուտակվող պարտավորությունները սպասարկելու համար։ Տնտեսագետները ուշադրություն են հրավիրում ոչ միայն պարտքի չափի, այլև տնտեսական աճի կառուցվածքի, ընթացիկ ծախսերի ավելացման և ապագա ֆինանսական ռիսկերի վրա։


