25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը բարձրացել է աղբատարի խցիկ՝ «ի պատիվ Բայդենի և Քամալայի»

Թրամփը բարձրացել է աղբատարի խցիկ՝ «ի պատիվ Բայդենի և Քամալայի»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքում անցկացվող նախընտրական միջոցառմանը, բարձրացել է սպիտակ աղբատար մեքենայի խցիկ, որի վրա պատկերված է եղել իր քարոզարշավի կարգախոսը, և նստելով ուղևորի նստատեղին, զրուցել է լրագրողների հետ։

«Հավանո՞ւմ եք աղբատար մեքենան: Սա Քամալայի և Ջո Բայդենի պատվին է»,- ասել է Թրամփը։

Այսպես նա արձագանքել է գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի վերջին մեկնաբանություններին, ով, Թրամփի կողմնակիցներն «աղբ» է անվանել:

Այս շաբաթ Բայդենը լատինաամերիկացի ընտրողների հետ առցանց հանդիպման ժամանակ մեկնաբանել էր կատակերգու Թոնի Հինչքլիֆֆի՝ Նյու Յորքում Թրամփի հանրահավաքի ժամանակ արած արտահայտությունները: Վերջինս Պուետրո Ռիկոն անվանել էր «աղբի լողացող կղզի»:

«Միակ աղբը, որը ես տեսնում եմ, իր կողմնակիցներն են: Նրա կողմից լատինաամերիկացիների դեմոնիզացումը անխիղճ է և հակաամերիկյան»,- ասել է ԱՄՆ նախագահը: