26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային հանրությունը պետք է օգտագործի COP29-ը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայերի դեմ ռազմական հանցագործությունների համար. The Boston Globe

Միջազգային հանրությունը պետք է օգտագործի COP29-ը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայերի դեմ ռազմական հանցագործությունների համար. The Boston Globe

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով Սպիտակ տուն է մտել՝ պնդելով, որ կլիմայի փոփոխությունը և մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության առանցքը, չի կատարել խոստումը, գրել է The Boston Globe-ը:

Ոչ մի տեղ դա այնքան ակնհայտ չի եղել, որքան Ադրբեջանի նավթային պետության նկատմամբ նրա քաղաքականության մեջ, մի երկիր, որը, չնայած մարդու իրավունքների և բնապահպանական իր սարսափելի արձանագրություններին, ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հաջորդ համաժողովը կամ COP29-ը։

Ինչպես նշվել է, Ադրբեջանը հմտորեն օգտագործել է աշխարհաքաղաքականություն և իր բնական ռեսուրսները՝ աշխարհի աչքերում մաքրելու իր իմիջը, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ իր վերաբերմունքից հետո: Բնապահպանության կեղծ պատրվակով էր, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին իրականացրել է Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական ճանապարհային շրջափակումը, որն Արցախի ավելի քան 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն էր, և ինչը հանգեցրել է բնիկ ժողովրդի էթնիկ զտումների։ 1915-ի Հայոց ցեղասպանությունից ի վեր՝ դա հայերի ամենամեծ տեղահանումն էր։

«Միջազգային հանրությունը պետք է օգտագործի COP29-ը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայ ժողովրդի դեմ իրագործած ռազմական հանցագործությունների, ինչպես նաև կառավարության քննադատների և ակտիվիստների նկատմամբ վերջին բռնաճնշումների համար: Սակայն, հիմնվելով նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նախագահ Բայդենի վերջին նամակի վրա, որում նա գրել էր, որ ինքը «անհամբեր սպասում է մեր ընդհանուր կլիմայական նպատակների առաջխաղացմանը COP29-ում նոյեմբերին Բաքվում և պատրաստ է աջակցել Ադրբեջանին միջոցառման հաջողության համար», ակնհատ է դառնում, որ Բայդենը քաղաքականությունը վեր է դասում մարդու իրավունքներից և շրջակա միջավայրից:

Ամերիկահայերը շատ լավ գիտեն Բայդենի այդ կողմը։ Իր պաշտոնավարման ողջ ընթացքում նա աչք է փակել Ադրբեջանի չարաշահումների և բռնի պահվածքի վրա՝ որպես աշխարհաքաղաքական փոխզիջում նրա նավթի և Իրանին հարևանության համար», – նշվել է հոդվածում: 2021 թվականին և դրանից հետո ամեն տարի նա հրաժարվում էր Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետից, որն արգելում է ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած 2020 թվականին Բաքուն Արցախի համար անօրինական պատերազմ է սկսել Հայաստանի հետ:

Պատերազմում, որտեղ Ադրբեջանը քիմիական զենք, ներառյալ սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառել, այրվել են անտառներ՝ անուղղելի վնաս պատճառելով շրջակա միջավայրին: Ադրբեջանական զորքերը կամայականորեն մահապատժի են ենթարկել գերի ընկած հայ զինվորներին, ինչը Ժնևի կոնվենցիաների ուղղակի խախտում է: Իսկ Սպիտակ տունը շարունակում է լռել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի այլ նախկին ղեկավարների մասին։
Չնայած ճնշող ապացույցներին՝ Բայդենը չի կարողացել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին կամ կիրառել որևէ պատժիչ միջոց։ «Նրա լռությունն ու մեղսակցությունը Ադրբեջանի հանցագործություններին սխալ և հակասական ուղերձ է ամբողջ աշխարհի ավտոկրատներին», – նշվել է հոդվածում: