27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թրամփի օրոք․ ՀՀ նկատմամբ՝ բացասական, Ադրբեջանի նկատմամբ՝ դրական․ Մարկով

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թրամփի օրոք․ ՀՀ նկատմամբ՝ բացասական, Ադրբեջանի նկատմամբ՝ դրական․ Մարկով

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկով իր տելեգրամյան ալիքում անդրադրձել է ՀՀ-ի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը Թրամփի օրոք։ Նրա գնահտմամբ՝ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի հիմնական ռազմավարությունն էր Հայաստանը պոկել Ռուսաստանից՝ օգտագործելով ժողովրդավարության մասին բառերը։ Այս զուտ հակառուսական նպատակն, ընդհանուր առմամբ, կպահպանվի, սակայն Թրամփ դրա համար ավելի քիչ ջանք կթափի։ Թրամփի գլխավոր հակառակորդը Չինաստանն է, ոչ թե՝ Ռուսաստանը։ Վերջիինիս հետ Թրամփը կարող է փորձել, ընդհակառակը, բարելավել հարաբերությունները։

Ինչպես նշել է Մարկովը, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի հզոր հայկական սփյուռքը։ Նա հիմնականում Կալիֆորնիայում է և հիմնականում Դեմոկրատական կուսակցությունում: Ուստի՝ հայկական սփյուռքի ազդեցությունը Վաշինգտոնի քաղաքականության վրա պետք է մի փոքր թուլանա։

Դեմոկրատները կորցրել են իրենց մեծամասնությունը Սենատում։ Ուստի՝ Հայկական հարցերով հանձնախմբի անդամ, հայտնի հայ լոբբիստ Չակ Շումերը կկորցնի իր պաշտոնը։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանը Թրամփի համար մեծ թշնամի է, իսկ Հայաստանի համար՝ մեծ բարեկամ, քանի որ Հայաստանի առևտուրն աշխարհի հետ անցնում է Իրանի տարածքով։ Իսկ դա հիմք է ստեղծում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև լուրջ կոնֆլիկտի համար Թրամփի օրոք։

Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխությունները կլինեն դրական, կարծում է քաղաքագետը։ Թրամփը կարող է կտրուկ նվազեցնել աջակցությունը Հայաստանին։ Թրամփի նախորդ նախագահության ժամանակ ԱՄՆ-ն ավելի շատ էր ամերիկյան զենք վաճառում Ադրբեջանին, քան՝ Հայաստանին։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ընտրություններից առաջ դրական է արտահայտվել Թրամփի մասին, և Թրամփը դա դրական է գնահատում։ Նա գնահատում է ավանդական արժեքները։ «Թրամփը ոչ մի կերպ չարձագանքեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, որում Ադրբեջանը ջախջախեց հայկական բանակին։ Չնայած այն հանգամանքին, որ հայկական լոբբին կոչ է արել Թրամփին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա», – գրել է քաղաքագետը։

Նա հավելել է, որ Թրամփն ընտրություններից առաջ խոսել է Արցախի մասին՝ հայ ընտրողներին աջակցության կոչով։ «Սա Ղարաբաղի հայկական անվանումն է, և այն Ադրբեջանում բացասաբար են ընկալվում։ Եվ վերջում, Թրամփը կնվազեցնի բնապահպանական սահմանափակումները, ինչը կբերի ԱՄՆ-ում նավթի ու գազի արդյունահանման ծավալների ավելացման։ Դա, իր հերթին, կհանգեցնի աշխարհում գազի ու նավթի գների նվազմանը», – եզրափակել է Մարկովը։