08 Հոկ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանը չի կարող վերաարտահանել ռազմական տեխնիկա՝ առանց ՌԴ-ի համաձայնության․ Զախարովա

Հունաստանը չի կարող վերաարտահանել ռազմական տեխնիկա՝ առանց ՌԴ-ի համաձայնության․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությանը, թե Հունաստանը պատրաստվում է իր տրամադրության տակ գտնվող ռուսական զենքն ուղարկել ՀՀ։

«Մենք ծանոթացել ենք այդ հաղորդագրությունների հետ , և այդ կապակցությամբ՝ կցանկանայինք հիշեցնել ռեազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ կառավարական համաձայնագրերի անսասն կատարման մասին», - նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ դրանք արգելում են ռազմական տեխնիկայի ցանկացած վերաարտահանում առանց ՌԴ-ի համաձայնության։

«Այս պահի դրությամբ ոչ մի դիմում հունական կողմից մենք չենք ստացել», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ