11 Հուն
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնն ու երկիրը. ՌԴ ԱԳՆ

Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնն ու երկիրը. ՌԴ ԱԳՆ

Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ ցուցումներ տալով իշխանության փոխանցումը իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։

Համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։Այդ հարցով Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ։ Մենք կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և աջակցում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2254 բանաձևի հիման վրա ներառական քաղաքական գործընթաց հաստատելու ջանքերին:

Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության են. այս պահին նրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա։