
Մենք կնախաձեռնենք ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման հարցը․ Փաշինյանի հարցազրույցի առանցքային կետերը
Նիկոլ Փաշինյանի՝ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի առանցքային կետերը․
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հարցը հստակ քննարկելի է, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ այդ ֆորմատը իր արդիականությունը կորցնում է։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ, և մենք ասում ենք. քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա։ Մենք ինքներս առաջիկայում կնախաձեռնենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման հարցը։
- Ողջ միաջազգային հանրությունը ԼՂ-ն ճանաչած է եղել որպես Ադրբեջանի մաս։
- Ես յոթ տարի է վարչապետ եմ արդեն, և վստահ եմ, որ ՀՀ-ն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։
- Ես ինքս ինձ հարց եմ տվել՝ լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները (պատերազմի զոհերը), և ինքս ինձ համար գտել եմ պատասխանը. անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, խաղաղության համար։