13 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացել է մինչև 125%՝ սպառնալով այլ հակաքայլերով

Չինաստանը ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացել է մինչև 125%՝ սպառնալով այլ հակաքայլերով

Չինաստանը ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125% մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց, որ «մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չկան»․ գրում է The Guardian-ը։

Սի Ցզինպինը այս մեկնաբանություններն արել է Իսպանիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա ԵՄ-ին կոչ է արել աշխատել Չինաստանի հետ՝ դիմակայելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող «բուլինգին» (ուժի, հարկադրանքի կիրառում ահաբեկման նպատակով)։

Նշենք, որ մաքսատուրքերի բարձրացման մասին հայտարարել է նաև Չինաստանի առևտրի նախարարությունը։ Գերատեսչությունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ից բոլոր ներկրումների համար մաքսատուրքերը 84%-ից կդառնան 125%՝ վերահասատտելով, որ Չինաստանը պատրաստ է «պայքարել մինչև վերջ»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հնարավոր է սա լինի Պեկինի վերջին քայլը մաքսատուրքերի բարձրացման հարցում։

«Եթե ԱՄՆ-ը շարունակի մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա, Չինաստանը դա կանտեսի»,- նշում են գերատեսչությունից՝ հավելելով, որ այլ հակաքայլեր են սպասվում:

Ռազմագերիներ