06 Մայ
2025
13.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանի հռետորաբանությունը չի կապվում Ազգային ժողովի նախագահի կերպարի հետ․ Զախարովա

Ալեն Սիմոնյանի հռետորաբանությունը չի կապվում Ազգային ժողովի նախագահի կերպարի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՀՀ-ում փորձում են որոշ ներքաղաքական հարցեր լուծել արտաքին ֆակտորների կիրառմամբ։

«Ռուսատանի թեման աշխարհում «տաքացված է»։ Ինչու՞ դրա շուրջ սպեկուլյացիաներ չանել նրանց, ովքեր սեփական փաստեր չունեն քաղաքացիներին գրավելու հեռանկարային գաղափարներով», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն չի խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին։ Նրա խոսքով՝ բրուսելյան մեթոդաբանությունը կիրառվում է նաև ՀՀ տարածքում։

Զախարովան նաև անդրադարձել է նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարություններին, նշելով, որ նրա հռետորաբանությունը, մեղմ ասած, ափսոսանք է առաջացնում։

«Այդ ամենը նույնիսկ չի կապվում Ազգային ժողովի նախագահի կերպարի հետ՝ հարձակումներ, վիրավորանքներ»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ապա Սիմոնյանը ճեպազրույցում «հյուսիսային հարևանին» մեղադրել է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մեջ, որը պարբերաբար ակտիվանում է։ Ըստ Սիմոնյանի՝ դրանում գործադրված են ոմն ռուս փորձագետներ հայկական ազգանուններով, ովքեր փորձում են «փոխել իշխանությունը» ՀՀ-ում, հանրահավաքներ հայտարարել և այլն։

Ռազմագերիներ