
Այս անգամ էլ Թրամփը որոշել է վերանվանել Պարսից ծոցը․ Associated Press
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ևս մեկ պատմական քայլի. նա մտադիր է հայտարարել Պարսից ծոցի անվանափոխության մասին՝ այն դարձնելով Արաբական ծոց․ Associated Press գործակալությանը հայտնել են կառավարության աղբյուրները։
Ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարի վերանվանման որոշումը կայացվել է տարածաշրջանի արաբական պետությունների, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո։ Հենց այս երկիր կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 13-16-ը, Թրամփը կհայտարարի իր որոշման մասին։
Սա ամերիկացի առաջնորդի կողմից աշխարհագրական անվանումները փոխելու առաջին փորձը չէ։ Հունվարի վերջին նա հրամանագիր է հրապարակել Մեքսիկական ծոցն Ամերիկայի ծոց վերանվանելու մասին։ ՄԱԿ-ում այս առանչությամբ հայտարարել են, որ ոչ մի պետություն իրավունք չունի միակողմանիորեն փոխել միջազգային օբյեկտների անվանումները։
Սաուդյան Արաբիա այցից բացի՝ Թրամփը կայցելի նաև Քաթար և ԱՄԷ: Նա մայիսի 14-ին Էր-Ռիադում կհանդիպի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների՝ Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի ղեկավարների հետ։


