28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դա կարող է պատահել ցանկացածի հետ ու նման դեպքեր էլի են լինելու․ առևանգված Ալեն Սարգսյանի հայր

Դա կարող է պատահել ցանկացածի հետ ու նման դեպքեր էլի են լինելու․ առևանգված Ալեն Սարգսյանի հայր

Տղաս՝ Ալենը, այս պահին շարունակում է մնալ անցակետում, ադրբեջանցիներն
ասել են, որ 10 օրից ազատ կարձակեն․ ABC Media-ի հետ զրույցում ասաց առևանգված Ալեն
Սարգսյանի հայրը՝ Նելսոն Ստեփանյանը։

«Առավոտյան եմ խոսել որդուս հետ՝ նախքան անցակետ հասնելը։ Ադրբեջանցիները
վիճաբանություն կարող են սկսել ցանկացած մեկի հետ, իրականում տեղյակ չեմ, թե ինչից
է սկսվել, բայց նորից եմ կրկնում, որ դա կարող է պատահել ցանկացած մեկի հետ։ Նման դեպքեր
էլի են լինելու»,- ասաց Նելսոն Սարգսյանը։

Նրա խոսքով՝  երկրորդ կարծիք չկա, Ադրբեջանն իր այս սադրիչ
քայլերով փորձում է ամեն կերպ վախեցնել արցախցիներին։

«Էլ ոչինչ չգիտեմ, միայն ասել են, որ 10 օրից բան կթողնեն»,- ասաց
Նելսոն Սարգսյանը։