27 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը սեպտեմբերին կանցկացնի ՀԱՊԿ զորավարժություններ

Բելառուսը սեպտեմբերին կանցկացնի ՀԱՊԿ զորավարժություններ

Բելառուսում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ձևաչափով մի շարք զորավարժություններ: Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի սկզբին։

Դրանց կմասնակցեն Հավաքական արագ արձագանքման ուժերը (ՀԱՈՒ), «Պոյիսկ-2025» հետախուզական ուժերն ու միջոցները, նաև «Էշելոն-2025» ՀԱՈՒ լոգիստիկան: Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ զորավարժությունների վայր է արդեն ժամանել առաջին զինվորական զորակազմը։

ՀԱՊԿ-ը միջազգային կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, որին անդամակցում են մի քանի հետխորհրդային պետություններ: Այն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Երկրները կնքել են կոլեկտիվ անվտանգության պայմանագիր: Դրա համաձայն՝ մասնակից պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում՝ մյուս բոլոր մասնակից պետությունները կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն: Նախորդ տարի ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը և դադարել է մասնակցել դրա միջոցառումներին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026