30 Օգս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է․ կոնգրեսական

Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է․ կոնգրեսական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը. X-ում հայտարարել է կոնգրեսական Ջո Ուիլսոնը։

«Երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։

  • Կոնգո և Ռուանդա
  • Թաիլանդ և Կամբոջա
  • Պակիստան և Հնդկաստան

Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։

Նա արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի», – գրել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պետությունների ղեկավարները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր և մտադրությունների մասին նամակ, որտեղ կարձանագրվեն կողմերի նախնական նպատակները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ