27 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները համաձայնության են եկել՝ նվազեցնելու սահմանային լարվածությունը

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները համաձայնության են եկել՝ նվազեցնելու սահմանային լարվածությունը

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել սահմանին լարվածությունը կարգավորելու վերաբերյալ. փոխանցում է TACC գործակալությունը՝ հղում անելով Թաիլանդի կառավարության հայտարարությանը:

«Ավարտվել է Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային իրավիճակի կարգավորման հանձնաժողովի նիստը։ Երկու կողմերն էլ համաձայնության են եկել հրադադարի պահպանման վերաբերյալ 13 կետից բաղկացած համաձայնագրի շուրջ, երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են սահմանին լարվածությունը նվազեցնելուն և սահմանային գոտում խաղաղությունը վերականգնելուն ուղղված արձանագրությունը», – ասվում է Թաիլանդի կառավարության՝ X սոցցանցի էջում տարածած հայտարարության մեջ։

Կամբոջայի մամուլի գործակալության կողմից հրապարակված համաձայնագրի տեքստի համաձայն՝ կողմերը համաձայնել են պահպանել լիակատար հրադադար սահմանի ամբողջ երկարությամբ, զերծ մնալ ցանկացած տեսակի զենքի օգտագործումից և պահպանել զորքերի ներկայիս դասավորությունը՝ առանց դրանց թվաքանակը մեծացնելու։ 

Հիշեցնենք՝ մի քանի շաբաթ առաջ զինված բախումներ էին տեղի ունենում Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերի միջև:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026