27 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կովկասում կայունության հարցերը միշտ կլուծվեն՝ հաշվի առնելով ՌԴ  շահերը․ Պետդումայի պատգամավոր

Կովկասում կայունության հարցերը միշտ կլուծվեն՝ հաշվի առնելով ՌԴ  շահերը․ Պետդումայի պատգամավոր

Կովկասում կայունության հարցերը միշտ կլուծվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը: Ինչպես գրել է  NEWS.ru-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է  Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Ադալբի Շխագոշևը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ երկխոսության մեջ միջնորդի դեր ստանձնելու մտադրությունը։

«Ռուսաստանը չի զիջի իր շահերն այստեղ՝ մոտակայքում, որևէ մեկին։ Եթե նրանք (ԱՄՆ-ն) ցանկանում են զբաղվել նաև Կովկասով, չնայած Մերձավոր Արևելքում և այլ հակամարտություններում բոլոր անհաջողություններին, ապա խնդրեմ, բայց թող ուշադրություն դարձնեն այն փաստին, որ չնայած Կովկասի վերաբերյալ տարբեր կողմերից լսվող ցանկացած կոշտ հայտարարության, այսօր մենք հավատարիմ ենք այն քաղաքականությանը, որ տեղական հակամարտություններն ու թյուրըմբռնումները պետք է անցյալի մաս կազմեն, և Կովկասում կայունության հարցերը, իհարկե, միշտ կլուծվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է պատգամավորը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը դա կանի նաև՝ հաշվի առնելով բոլոր կողմերին՝ առանց միջամտելու ներքին գործերին։ Շխագոշևը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնությունն այս տարածաշրջանում գլոբալ անվտանգությունը համարում է առաջնահերթություն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026