09 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի հայտնվելը կտրականապես անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի հայտնվելը կտրականապես անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

Մենք վերահաստատում ենք մեր բազմիցս հնչեցված դիրքորոշումը՝ կտրականապես մերժելու ցանկացած սցենար, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի ներկայություն, ինչը հղի է հակամարտության անվերահսկելի սրմամբ՝ անկանխատեսելի հետևանքներով․ ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Այս հարցի վերաբերյալ առանձին եվրոպական երկրների, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիայի հայտարարություններն, ըստ էության, արձանագրում են նրանց բացահայտ սադրիչ և գիշատչական ձգտումները ուկրաինական ուղղությամբ։ Իրենց քաղաքականությամբ բրիտանացիները պարզապես հնարավորություն չեն թողնում Կիևին բանակցությունների միջոցով դուրս գալ հակամարտությունից՝ սովորությունից դրդված, ամբարտավանորեն և ինքնավստահորեն երկարաձգելով ուկրաինացի ժողովրդի տառապանքները»,- նշված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026