27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստացվում է՝ կարող են մեր քաղաքացուն առևանգել, հասցնել Բաքու և դա չդատապարտվի միջազգային կառույցների կողմից․ ակցիա՝ Երևանում

Ստացվում է՝ կարող են մեր քաղաքացուն առևանգել, հասցնել Բաքու և դա չդատապարտվի միջազգային կառույցների կողմից․ ակցիա՝ Երևանում

Երևանում դարձյալ բողոքի ակցիաներ են միջազգային կառույցների մոտ՝
Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու պահանջով։

«Ստացվում է, որ ապօրինաբար կողքի պետությունը կարողանում է առևանգել
և ձերբակալել մեր քաղաքացուն, առանց որևէ ինֆորմացիայի հասցնել նրան Բաքու, և հետո
տալ տեղեկություն, թե կարմիր խաչի միջոցով կապ է հաստատվել առևանգվածի ընտանիքի հետ,
բայց ընտանիքի անդամները այս օրերի ընթացքում հերքեցին այդ ինֆորմացիան՝ ասելով, որ
առհասարակ կապի դուրս չի եկել իրենց հետ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ բոլոր միջազգային կառույցները ստեղծման հիմքը
մարդն ու մարդու իրավունքներն են, սակայն հիմա ստացվում է, որ մարդու իրավունքները
կարողանում են այս կերպ խեղաթյուրվել, մարդուն առևանգում են առանց պատճառաբանության
և դա չի արժանանում որևէ դատապարտման միջազգային կառույցների կողմից։

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ չի ուզում խոսել Հայաստանի
հետ, ուզում է քայլեր ձեռնարկել և հայկական կողմը հաշտ լինի դրանց հետ»,-ասել է ակցիայի մասնակիցը։