Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարքային ստախոս է, ինքն ամբողջ բանակցային գործընթացի էությունն է փոխել․ Աբրահամ Գասպարյան
Հայտարարությունը քաղաքականության մեջ ոչինչ չի նշանակում, պետք
է դրան հաջորդեն գործնական քայլեր. Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն,
քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը 24news-ի հետ զրույցում խոսել է Արցախ չհասնող հումանիտար
բեռների մասին։
«Պե՞տք էր այս ժողովրդին 220 օրից ավելի պահել սովի ճիրաններում,
հետո սկսել այստեղից-այնտեղից հայտարարություններ անել։ Եթե աշխարհին իսկապես հետաքրքրեր
Արցախը, խոսքը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքի տիրույթում այս խնդիրը դիտարկելուն,
ապա բլոկադայի 3-րդ օրվանից հետո համապատասխան գործողություններ կձեռնարկեին»,- նշել
է Աբրահամ Գասպարյանը։
Քաղաքագետի խոսքով` երկրի ղեկավարը երկիրը հանել է վաճառքի իր անհեռատես,
անհավասարակշիռ, դիվանագիտության մեջ չափված ու ձևված չլինելու պատճառով։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարքային ստախոս է, ինքն ամբողջ
բանակցային գործընթացի էությունն է փոխել»,- ասել է Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։