
Սրբազանների ուղերձը նույնն է՝ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. պատգամավորը տեսակցել է Միքայել և Բագրատ սրբազաններին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
«Սրբազան հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով: Ապշեցնող, գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձություններին: Հավանաբար դա հավատի ուժն է»,– գրել է Դանիելյանը Facebook-ի իր էջում:
Պատգամավորի խոսքով` Սրբազանների ուղերձը նույնն է` մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր սրբության սրբոցը:


