08 Հուն
2026
-11° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Վենեսուելայում և Գազայում

Թրամփն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Վենեսուելայում և Գազայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով․ հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Առողջնորդները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Վենեսուելայում և Գազայում։

Ինչպես գրում է Anandolu գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը գուշացրել է, որ ազգերի ինքնիշխանության խախտումը, միջազգային իրավունքի անտեսումը ռիսկային քայլեր են, որոնք կարող են «լուրջ գլոբալ բարդություններ» առաջացնել՝ նշելով, որ Անկարան դեմ է միջազգային իրավունքը խախտող որևէ գործողության։

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

 

Ռազմագերիներ