
Թրամփն ու նրա թիմը դժգոհ են պատերազմը դադարեցնելու Իրանի նոր առաջարկից․ WSJ
Դոնալդ Թրամփն ու նրա թիմը դժգոհ են պատերազմը դադարեցնելու Իրանի նոր առաջարկից և «հոռետեսորեն» են վերաբերվում դրան․ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, Թրամփը քննարկել է իրանական առաջարկն իր օգնականների հետ։ WSJ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այն կտրուկ չի մերժել, սակայն, պաշտոնյաների խոսքով, նա կասկածներ է հայտնել Իրանի բարի կամքի կամ գլխավոր պահանջի՝ ուրանի հարստացումը դադարեցնելու պատրաստակամության վերաբերյալ։
ԱՄՆ-ն կարծում է, որ նախ պետք է լուծվեն միջուկային հարցերը, և հենց այդ պատճառով, ըստ աղբյուրի, Թրամփը դժգոհ է մնացել։
WSJ-ի աղբյուրները հավելում են, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, կշարունակի բանակցություններն Իրանի հետ։
Սպիտակ տունը, ինչպես սպասվում է, առաջիկա օրերին կներկայացնի իր պատասխան առաջարկները։


