19 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Թևանյանին համարել է պետական դավաճան․ վերջինս հակադարձել ու արձագանքել է ՔՊ ղեկավարին

Փաշինյանը Թևանյանին համարել է պետական դավաճան․ վերջինս հակադարձել ու արձագանքել է ՔՊ ղեկավարին

Ազգային անվտանգության ծառայությունը վաղը հաղորդում է ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար․ Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշատակեց նաև Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի անունները․

«Պետք է կյանքի կոչվի Մարտի մեկի գործով ՄԻԵԴ վիճռը, և Ռոբերտ Քոչարյանն այդ գործով պետք է երկար տարիներ բանտ նստի։ Սամվել Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի ՀՀ-ում»,- նշեց նա։

Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանն ու ասել, որ Արցախը դավաճանած, ՀՀ սուվերեն տարածքները դավաճանած Փաշինյանն իրեն մեղադրում է պետական դավաճանության համար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026