Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը չեմ կարծում, որ արդյունավետ կլինի․ Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի
բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ դատարան
ներկայացված բողոքը չեմ կարծում, որ արդյունավետ կլինի․ այս մասին «Գերիների
հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսում
հայտարարել է Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպքեր, երբ ռազմագերիների հանրային
պաշտպանները ֆորմալ առումով բողոքարկել են դատական ակտերը, բայց դրանք որևէ արդյունք
չեն տվել և սահմանված պատժաչափերը մնացել են անփոփոխ։ Այս ճանապարհով փորձում են իմիտացնել,
որ Ադրբեջանում գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, այդ մեխանիզմներն
արդյունավետ են։
Նրա խոսքով ՝ հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացիկ
գործընթացներում ապացույցներ գեներացնելն է, երկրի շահերի պաշտպանությունը կազմակերպելն
է միջազգային ատյաններում, բայց բողոքարկման իրական նպատակն արդարության վերականգնումը
կամ դատական սխալների բացառումը չէ »,-ասել է Սահակյանը։