15 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոքր բիզնեսը հարկերից ազատելը սխալ մոտեցում է․ Խաչատուր Սուքիասյանի ճեպազրույցը՝ կետերով

Փոքր բիզնեսը հարկերից ազատելը սխալ մոտեցում է․ Խաչատուր Սուքիասյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • ՌԴ-ի հետ հարաբերություններում 30 տարում միշտ եղել են խնդիրներ:  Դա քաղաքական, դիվանագիտական գործընթաց է, որը արդեն որոշ ընթացք է ստացել, և ես կարծում եմ, համաշխարհային հարթակներում տիրող իրավիճակը կբերի նրան, որ ավելի ճիշտ որոշումներ կկայացվեն, որովհետև իրավիճակն ինքն էլ ունի թելադրող գործոններ։
  • Ընդհանրապես հարաբերությունների սրման պատճառը հաճախ լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ձգտումը, որովհետև երբ Հայաստանը փորձում է ավելի անկախ որոշումներ կայացնել, սկսվում են ճնշումներ տարբեր երկրների կողմից։
  • Աշխարհում ընդունված կարգ կա, որ եթե դու երկարաժամկետ պայմանագրեր ես կնքում, ապա ստանում ես ավելի ցածր գին, իսկ սրված իրավիճակներում գները կարող են բարձրանալ, բայց միջինացված գինը միշտ գոյություն ունի։
  • ԵԱՏՄ-ն լավ հարթակ է եղել, սակայն Հայաստանի տնտեսության մոդեռնիզացիայի և ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման արդյունքում հնարավոր է, որ հայկական արտադրանքը լայնորեն ներկայացվի նաև եվրոպական շուկաներում։
  • Եթե որևէ գործարար Հայաստանից արտահանում է չհամապատասխանող ապրանք, դա լուրջ վնաս է թե՛ երկրի իմիջին, թե՛ տվյալ ընկերությանը, և նման հարցերը պետք է լուծվեն իրավական գործիքներով։
  • Մենք պետք է անպայման մտնենք այն շուկաներ, որտեղ գործում են խիստ ստանդարտներ և ինստիտուցիոնալ պահանջներ, որովհետև հենց այդպես է կառուցվում կայուն և որակյալ տնտեսություն։
  • Փոքր բիզնեսը ամբողջությամբ հարկերից ազատելը սխալ մոտեցում է, որովհետև դա խաթարում է մրցակցությունը և անհավասար պայմաններ ստեղծում տնտեսվարողների միջև։ Երբ որևէ գործունեություն չի հարկվում, դա մեծ հավանականությամբ հանգեցնում է ստվերային տնտեսության ձևավորմանը։
  • Տնտեսվարողի և պետական կառավարման մտածողությունները տարբեր են․ բիզնեսմենը գործում է իր ռիսկով, իսկ պետությունը պատասխանատու է բոլորի համար։
  • Պետությունը պետք է կառավարվի այլ սկզբունքներով, քան մասնավոր բիզնեսը, և պետական գործիչը պետք է առաջնորդվի ոչ թե շահույթով, այլ համակարգային պատասխանատվությամբ։
  • Տարածաշրջանային համագործակցությունը կարող է նպաստել ընդհանուր տնտեսական աճին, քանի որ լոգիստիկ ծախսերի նվազումը հնարավորություն է տալիս ավելի մրցունակ գներով աշխատել։
  • Եթե լոգիստիկան թանկ է, ապա ապրանքը ավտոմատ թանկանում է, իսկ հարևան երկրների միջոցով փոխադրումները կարող են զգալիորեն նվազեցնել այդ ծախսերը։
  • Տարիներ շարունակ խոսվել է տարբեր ենթակառուցվածքային նախագծերի մասին, բայց իրական արդյունք չի գրանցվել, ինչը ցույց է տալիս, որ միայն հայտարարություններով հնարավոր չէ խնդիրներ լուծել։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026