15 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
118 դոլար՝ Պիկասոյի 1,2 միլիոն դոլարը գերազանցող բնօրինակ կտավի համար

118 դոլար՝ Պիկասոյի 1,2 միլիոն դոլարը գերազանցող բնօրինակ կտավի համար

58-ամյա տղամարդը բարեգործական վիճակախաղով շահել է Պաբլո Պիկասոյի բնօրինակ կտավը, որի արժեքը գերազանցում է 1,2 միլիոն դոլարը․ գրում է BBC-ն։

Մասնագիտությամբ ինժեներ և արվեստի սիրահար Արի Հոդարան վիճակախաղում հաղթելու մասին իմացել է երեքշաբթի՝ պատասխանելով Փարիզի Christie’s աճուրդի տնից տեսազանգին։

«Ինչպե՞ս վստահ լինեմ, որ սա կատակ չէ», – հարցրել է Հոդարան, երբ նրան հայտնել են, որ ինքը դարձել է իսպանացի մեծ նկարչի՝ 1941 թվականին ստեղծված աշխատանքի նոր սեփականատերը։

Կազմակերպիչները հայտնել են, որ մրցանակային խաղարկության ժամանակ ավելի քան 120․000 տոմս է վաճառվել՝ յուրաքանչյուրը 118 դոլարով․ արդյունքում հավաքվել է մոտ 13 միլիոն դոլար, որը կօգտագործվի Ալցհեյմերի հիվանդության հետազոտության համար։

«1 Պիկասո 100 եվրոյով» խաղարկությունն անցկացվում է 3-րդ անգամ․ այն հիմնադրվել է 2013 թվականին։

Այս տարվա մրցանակը Պիկասոյի «Կնոջ գլուխը» (Tête de Femme) կտավն էր․ այն պատկերում է նկարչի զուգընկերուհուն և մուսային՝ ֆրանսիացի սյուրռեալիստ նկարչուհի Դորա Մաարին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026