
Եղել են դեպքեր, երբ մարդիկ արդեն նախապես 16 համարի քվեաթերթիկը ծոցագրպանում մտել են տեղամաս․ Գոհար Մելոյանի ասուլիսը՝ կետերով
Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները չեն արտահայտում ընտրության իրական պատկերը․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։
Նրա ասուլիսում հնչած կարևոր մտքերը՝ կետերով․
- Նախընտրական փուլում 700 հոգու ձերբակալել են։
- Ընտրողների ցուցակն ընտրության նախորդ օրը փոխել են։ Քաղաքացիները եկել են, չեն գտել իրենց ցուցակներում։
- Պետության միտումնավոր քայլերից էր գինու փառատոնը։ Նրանք կենտրոնը պարալիզացրել էին, հենց այն հատվածը, որտեղ միշտ ՔՊ-ն պարտվել է։
- Շատերը խնդիրներից խուսանավելու պատճառով չեն գնացել ընտրության։
- Տեղամասեր կային, որտեղ 3-րդ համարի քվեաթերթիկը չեն դրել, պատռած են դրել, խոչընդոտել են քաղաքացիների ընտրությանը։
- Եղել են դեպքեր, երբ մարդիկ արդեն նախապես 16 համարի քվեաթերթիկը ծոցագրպանում մտել են տեղամաս։
- ՔՊ-ի կողմից ուղղորդումներն անսահմանափակ էին։


