10 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ Դատախազություն

Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ Դատախազություն

Հսկող դատախազը որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին․ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Հաղորդագրության համաձայն՝ որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Օսիպյանին անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Ի թիվս այլնի, հսկող դատախազը հաշվի է առել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Արկադիի Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ ուղղված միջնորդությունները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026