29 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քիչ հավանական է, որ Հայաստանը կկարողանա իր արտադրանքի համար Եվրոպայում գտնել այլընտրանքային շուկաներ՝ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից բացի․ Գալուզին

Քիչ հավանական է, որ Հայաստանը կկարողանա իր արտադրանքի համար Եվրոպայում գտնել այլընտրանքային շուկաներ՝ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից բացի․ Գալուզին

Քիչ հավանական է, որ Հայաստանը կկարողանա իր արտադրանքի համար Եվրոպայում գտնել այլընտրանքային շուկաներ՝ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից բացի․ RTVI-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից իր արտադրանքի իրացման համար այլընտրանքային շուկաներ գտնելու հնարավորությանը, որոնք ներկայում Ռուսաստան են հասնում մի քանի տասնյակ տոկոս ծավալներով՝ մոտենալով 100 տոկոսի, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա իրականացնել», – նշել է փոխարտգործնախարարը։

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Բրյուսելում հայկական ապրանքների համար մշակվող ինքնավար առևտրային միջոցառումներն «ամբողջովին քաղաքականացված են և ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության հակառուսական բնույթը, նրա քաղաքականության հակառուսական բնույթը, երբ նրանք փորձում են Հայաստանին իրենց կողմը գրավել՝ դժվարկատարելի խոստումներ տալով»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026