25 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան

Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին հայտարարել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում։ Խոսքը Շիրակի մարզում Նոր Ջրաձոր գյուղի մասին է. գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«2022թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանը նորից ասել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու։ Խոսքն էլի Նոր Ջրաձոր գյուղի մասին է։

2024թ․ հայտարարվել է, որ գյուղի կառուցումը սկսվում է և կավարտվի երեք տարում։

Պետական պաշտոնյաները հաստատված ծրագրերի կատարման, տրված խոստումների, հրապարակային խոսքի նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն։

Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս գյուղը չկառուցելու համար։ Աշխատանքից չի ազատվել, նկատողություն չի ստացել, բացատրություն չի տվել։ Այլ, սրա փոխարեն, բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար։

Որ հարցնես, օրերով հեքիաթ կպատմեն, թե ինչու չեն կառուցել այս գյուղը ու բոլորը կլինեն մեղավոր, բացի պետական պաշտոնյաներից»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ