27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է էկոնոմիկայի նախարարության չարաշահումների գործով կալանավորված գործարար Աշոտ Հովհաննեսյանը և ինչո՞վ է հայտնի

Ո՞վ է էկոնոմիկայի նախարարության չարաշահումների գործով կալանավորված գործարար Աշոտ Հովհաննեսյանը և ինչո՞վ է հայտնի

Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով երեկ 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննեսյանը։

ABC media-ն ներկայացնում է՝ ով է Աշոտ Հովհաննեսյանը և ինչով է հայտնի։

Աշոտ Հովհաննեսյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում, աշխատել արտերկրում՝ Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, Մոսկվայի պետական ճարտարագիտական-ֆիզիկական ինստիտուտում, պաշտպանել է գիտական թեզ «Խելացի տվյալների բազաների եւ առողջապահության ազգային համակարգի պլանավորման ու կառավարման մեջ արհեստական բանականության կիրառման ոլորտում»։

Աշխատել է G7 Support Implementation Group-ում, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում (OECD), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (WHO), Հայաստանի առողջապահության նախարարությունում։

1997-ին ԱՄՆ-ում հիմնել է Synergy International Systems ընկերությունը, եւ նրա ղեկավարման ներքո Synergy-ն մշակել է Intelligent Data Manager™ արտոնագրված տեխնոլոգիական պլատֆորմը։

Ընկերության հիմնադրումից կարճ ժամանակ անց՝ 2 տարի հետո գործունեությունը տեղափոխել է Հայաստան։  Հովհաննեսյանի ղեկավարած ընկերությունն իր մասնաճյուղերն է բացել Գյումրիում, նախքան Արցախը հանձնելը նաև Ստեփանակերտում։ 

Ծրագրային և խորհրդատվական գլոբալ ընկերություն Synergy International Systems-ն արդեն ավելի քան 20 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում։

Synergy-ն ստեղծում է հարմարեցված լուծումներ, որոնք բարելավում են տեղեկատվության կառավարումը, տվյալների օգտագործումը, որոշումների կայացումը, ծառայությունների մատուցումը և իրականացվող զարգացման ծրագրերի սոցիալական ազդեցությունը:ն

Հովհաննեսյանը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Նա այսօր գրառում էր արել, որը կարող եք կարդալ այս հղումով։