26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը հաստատել է ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալու մասին տեղեկությունը

Պեսկովը հաստատել է ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալու մասին տեղեկությունը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տարածված տեղեկությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դուրս է գալիս Արցախից:

«Այո, այդպես է»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերը, որոնցում երևում է ռուս խաղաղապահների տեղաշարժը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը:

Նշվում էր, որ նրանք արդեն դուրս են եկել Քարվաճառի շրջանից, իսկ Դադիվանքում վերահսկողություն են սահմանել ադրբեջանցի ոստիկանները: