ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից ընդոնվել է եռակողմ հայտարարություն։ Երեք երկրների ղեկավարների կողմից ձեռք է բերվել ԼՂ ստատուսի հարցը հետագա սերունդներին թողնելու «ջենտլմենական պայմանավորվածություն»։
Զախարովայի խոսքով՝ տարածվող ֆեյքերը ուղղված են միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու․ «ՀՀ իշխանությունները Պրահայում իրենք են ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս», – նշել է Զախարովան։