24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ-ում «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողով է տեղի ունեցել

ԵԽ-ում «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողով է տեղի ունեցել

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները
եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի
պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ․ հայտնում
է «Արմենպրես»-ը։

Բրյուսելում համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից
ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես
նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։
Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության,
պարտավորությունների եւ հանձնառությունների հարցը։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը  բացման խոսքում
նշել է, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւի  ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ
զտումները,  այլ նաև արդարադատություն հաստատելը։

«Հանցագործները պետք է
պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով
կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում
եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների
համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության
անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի
կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու
իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք
մեր ջանքերն այդ ուղղությամբ», – ասել է նա։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին
գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշել է, որ ցեղասպանությունը միայն
մասսակայան սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
հետ, ցեղասպանության տեսակ է։ «Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ
ժողովրդին վերացնելու համար»,- ասել է   Օկամպոն
եւ ընդգծել, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել
ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը
ցեղասպանություն է։

Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում։