
Որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում, չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում: Ոստիկանական հսկայական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է: Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Պետության, պետականության, հանուն ինքնության և արժանապատվության այս պայքարն այլևս առաքելություն է, որպեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում և Սփյուռքում։
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է», – գրել է Պետրոսյանը։