«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զորակցություն են հայտնել մի քանի տասնյակ առաջնորդարաններ ու կազմակերպություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զորակցություն են հայտնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը, կազմակերպությունները, հայ եկեղեցական առաջնորդները։
Պայքարին իր աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Դամասկոսի, Հունաստանի հայոց առաջնորդարանները, Հունսատանում հայ Ավետարանական եկեղեցին, Թրակիայի Հայ Գթության Խաչը։ Զորակցություն են հայտնել նաև Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի, Վրաստանի Հայոց առաջնորդարանները։
Սփյուռքի հայկական համայնքները Հալեպից մինչև Կանադա զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու գաղափարին։
Զորակցություն են հայտնել նաև Մոսկվայի հայերը. նրանք Մոսկվայից Երևան ավտոերթ են կազմակերպել՝ այդպիսով միանալով շարժմանը ֆիզիկական ներկայությամբ։
Շարժմանը սատարող մի շարք այլ կազմակերպություններ տեսանյութեր են հրապարակել «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» երգով։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի հրավերով տեղի է ուենալու մեծ հանրահավաք: