ՀՀ-ին և Ադրբեջանին պարտադրվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում․ ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ–ն և Եվրամիությունը Ռուսաստանի հետ առճակատման իրենց կուրսով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ–ադրբեջանական հարաբերություններում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Նա նշել է, որ «հակասությունները լուծելու համար Հայաստանին և Ադրբեջանին են փաթաթվում միջնորդական ջանքեր»։
«Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրները միտումնավոր փորձում են խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները և վարկաբեկել կազմակերպության գործունեությունը։
Պաշտոնյան նաև շեշտել է, որ ՀԱՊԿ–ի երկայնքով աճող ռազմական սպառնալիքները պահանջում են հավաքական անվտանգության համակարգում, ընդգրկված ուժերի և միջոցների կատարելագործում։