
Սահմանադրական ելք կա. Սերժ Սարգսյանը՝ Բագրատ սրբազանի երկքաղաքացի լինելու մասին
Ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ ոչ միայն ես, այլև մեր կուսակցությունը, մեր համակիրները բոլորը աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ սրբազանը. այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածուն, ուրեմն մենք իրեն ենք աջակցում»,-ասել է Սարգսյանը:
Դիտարկմանը, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկքաղաքացի է և Սահմանադրությունն արգելում է նրա թեկնածության առաջադրումը, Սերժ Սարգսյանը հակադարձել է. «Կա սահմանադրական ելք, և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի երկու-երրորդով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում բարձրագույն պաշտոններ զբաղեցնել: Այո, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց էդ էլ է ելք»: