23 Սեպ
2024
16° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղի ունեցածը պատժիչ գործողություն էր, ինչպես Աբրահամ Գասպարյանին ծեծի ենթարկելու դեպքում․ Արսեն Բաբայան

Տեղի ունեցածը պատժիչ գործողություն էր, ինչպես Աբրահամ Գասպարյանին ծեծի ենթարկելու դեպքում․ Արսեն Բաբայան

Հունիսի 12-ն իրոք ջրբաժան էր, ոստիկանության կողմից իրականացված գոնե իմ տեսած ամենադաժան և աննախադեպ երևույթ էր․ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Նա նշել է, որ իր համոզմամբ՝ դա պարտժիչ գործողություն էր շարժման մասնակիցների նկատմամբ։

«Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 կարմիրբերետավորներ դաժան ծեծի են ենթարկել, սա ոստիկանական ուժ կիրառելու որևէ կանոնի չի ենթարկվում»,-ասել է նա:

Խոսելով կիրառված ձայնային նռնակների մասին՝ Բաբայանը նշել է, որ դրանք նետվել են առանց որևէ դիմադրության կամ հարձակման։

«Ներկա քաղաքացիների կողմից չի իրականացվել որևէ այնպիսի գործողություն, որը կստեղծեր իրավաչափ պայմաններ՝ հատուկ միջոցների կիրառման համար։ Բայց մինչև դրանց կիրառումը դաժան ծեծի են ենթարակվել քաղաքացիներ»,-ասել է Բաբայանը։

Վերջինիս խոսքով՝ ոստիկանական գործողությունները սկսվել են դեռ Տավուշից՝ Կիրանցից, երբ այս կամ այն պատճառով կանգնեցնում էին երթի մասնակիցների մեքենաները։

«Տասնյակ մեքենաներ 15-20 օրով պահվում էին, նոր-նոր սկսեցին վերադարձնել, կալանավորումներ տեղի ունեցան, մի վիճակ է ստեղծվել, որ ասում են բռնություն է կիրառել քաղաքացին կամ զանգվածային անկարգության է մասնակցել, բայց պիտի կարողանան հիմնավորել բռնությունը»,-ասել է Բաբայանը։