19 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. Շարմազանով

Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. Շարմազանով

Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիեւի պահանջները․ այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։

«Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը։

Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։

Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար, ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։ Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։

Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել, փոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատի պատկերը, Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի պահանջը։

Ասեցինք՝ միամիտ ենք, բայց էդքա՞ն…»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026