19 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհը գիտի, որ Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար․ Լուկաշենկո

Աշխարհը գիտի, որ Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար․ Լուկաշենկո

Աշխարհը գիտի, որ Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զենքի զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

RT-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Բելառուսի պաշտպանական ներուժը լրացվում է Ռուսաստանի պաշտպանական ներուժով, քանի որ Մինսկն ու Մոսկվան մտերիմ դաշնակիցներ են։

«Մենք նրանց ամենամոտ դաշնակիցներն ենք։ Այսօր Բելառուսը կորցնելը Ռուսաստանի համար անընդունելի է։ Ինչպես մենք նախկինում ասում էինք. դա նշանակում է, որ թշնամին կլինի Սմոլենսկում, Մոսկվայի մոտ», – ասել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Մինսկն ու Մոսկվան իրավաբանորեն կապված  են, և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր ներուժը՝ պաշտպանելու իր դաշնակցին։ «Մենք իրավաբանորեն պարտավորված ենք միմյանց հանդեպ, և Ռուսաստանը հստակորեն հայտարարել է, որ կօգտագործի իր ողջ զենքի զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար։ Ամբողջ աշխարհը գիտի դա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026