28 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ին և Ադրբեջանին հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ին և Ադրբեջանին հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին հրավիրել Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին՝ մասնակցելու գործընկերության միջոցառումներին, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ին Վաշինգտոնում հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

Թեև լիովին պարզ չէ, թե արդյոք հրավերներն արդեն տրվել կամ ընդունվել են, Վաշինգտոնի պաշտոնյաները կարծում են, որ դա կլինի «մեծ հնարավորություն», որը չարժե բաց թողնել։