25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոկայան է փակվում

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոկայան է փակվում

Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» (RTÜK) կասեցրել է Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը` եթերում Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով, գրում է Ermenihaber.am-ը:

«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:

Նշենք, որ  նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:

«RTÜK»-ի որոշումն անպատասխան չի մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել է «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը:

«Մեր կողմին դեռևս չծանուցելով հանդերձ հայտնի է դարձել, որ RTÜK-ի 03.07.2024-ի նիստում կասեցվել է Açık Radyo-ի հեռարձակման լիցենզիան:

Հեռարձակման կասեցման հետ միասին ստացված գումարային տուգանքի համար տարաժամկետ վճարման դիմում է ներկայացվել այնպես, ինչպես եղել է որոշման մեջ, և դա ընդունելով՝ առաջին մասնակի վճարումն իրականացվել է: