15 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երրորդ երկրների համար հայ- թուրքական սահմանի բացումը ՀՀ-ի համար դրական առումով գրեթե ոչինչ է․ ABC media-ն զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Երրորդ երկրների համար հայ- թուրքական սահմանի բացումը ՀՀ-ի համար դրական առումով գրեթե ոչինչ է․ ABC media-ն զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Հայ- թուրքական հարաբերություններում սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը ոչ մի խնդիր չի լուծում։ Դա փոքր առաջխաղացում է միայն․ ABC media-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այն սահմանի բացում չէ նշանակում։ Մեր վերջնական նպատակը այս բանակցային գործընթացում պետք է լինի սահմանը երկու երկրների միջև բացելը, ոչ թե երրորդ երկրների համար։ Եթե ստեղծվել է հանդիպումների նման ձևաչափ, ապա պետք է հարաբերությունները կարգավորվեն, դիվանագիտական հաստատություններ բացվեն, որը չի լինի։ Այդ փոքր քայլերն են լինելու միայն»,- ասաց թուրքագետը։

Երբ հայտարարվում է՝ երրորդ երկրների քաղաքացիների համար է բացվում սահմանը, քաղաքացիների շրջանում կասկած է առաջանում․ իսկ եթե այդ քաղաքացիները ադրբեջանցիները լինեն, և նրանք ռազմավարական նշանակության գործողություններ կատարե՞ն։ Սաֆրաստյանը պատասխանեց․

«Այդ առումով, իհարկե, վտանգավոր է։ Բայց եթե այդպես մտածենք, ադրբեջանցիները կարող են Հայաստան գալ հայ- վրացական, հայ- իրանական սահմանով։ Այստեղ շատ հստակ գործ ունեն անելու ՀՀ հատուկ ծառայությունները։ Հայաստանն է որոշում, թե ում թողնի իր երկիր, ում՝ ոչ։ Պետք է շատ հստակ ու զգուշ գործեն»,- ասաց Սաֆրաստյանը։

Դրական առումով՝ այս փոքր քայլից Հայաստանը ոչինչ չի շահի։ Սա պարզապես շատ փոքր քայլ է։ Հայ- թուրքական հարաբերությունները կարգավորելը իրականում երկարատև ձգվող գործընթաց է՝ դրական ու բացասական լուրջ խնդիրներով հղի։ Խելացի դիվանագիտությունն ու փորձն այդ հարցում մեծ անելիք ունի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026