22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրությունը

Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ խոսելով ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրության մասին՝ նշելով, որ ԱՄՆ և ԵՄ-ն նպատակ ունեն ամենուր հանրային կարծիքն ուղղել ընդդեմ ՌԴ-ի:

«Ամերիկացիներն ու ԵՄ-ակաները կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը տրամադրել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- ասել է նա։